Մայիսի 12-ին, ժամը 23.00-ին,   ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները  Բուզանդի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող շինարարական տարածքից բերման են ենթարկել 43-ամյա Արմեն Ս.-ին, 33-ամյա Էդուարդ Ս.-ին, 21-ամյա Գրիգոր Ս.-ին, 28-ամյա Դավիթ Հ.-ին եւ 22-ամյա Վահան Փ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք փորձել են գողանալ շինհրապարակի պարսպի մետաղյա թիթեղները, սակայն հանցագործությունը կանխվել է ոստիկանների կողմից:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: