Մայիսի 11-ին, ժամը  17.30-ի սահմաններում, Երեւանի Վ. Սարգսյան եւ Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Սամանդ»,  «Իսուզու»  եւ  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: