Մայիսի 12-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 88/2 շենքի մոտ իրար են բախվել «Նիսսան Նավառա» եւ «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Մոսկվիչ-412»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























