Մայիսի 12-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 17 շենքում հրդեհ է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Լեփսիուսի 6-րդ փողոցի 17 շենքի թիվ 3 բնակարանի պատշգամբի տակով անցնող հոսանքի լարերի կարճ միացման հետեւանքով բոց է առաջացել, որից վնասվել է գազի խողովակը եւ գազի արտահոսքից առաջացած հրդեհն այրել ու վնասել է շենքի բնակարաններից մեկի պատշգամբը:
Ժամը 01.19-ին ՀՀ ԱԻՆ թիվ 5 հրշեջ խմբի կողմից հրդեհը մեկուսացվել է եւ ժամը 01.29-ին` մարվել:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՄ ՀՓՋ:




























