Մոսկվայի «Շոկոլադնիցա» սրճարանում գազի բալոն է պայթել, կան տուժածներ: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Սեմենովսկայա» կայարանի մոտ գտնվող «Շոկոլադնիցա» սրճարանում: Պայթյունի հետեւանքով՝ շենքում կոտրվել են ապակիները: Ականատեսը պատմել է, որ տեսել է, թե ինչպես են «շտապօգնության» մեքենա մտցնում փոքրիկ մի աղջկա:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԱԻՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության պետ Վիկտոր Բիրյուկովին, տուժել է 9 մարդ, այդ թվում փոքրիկ երեխան: