Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրետանավորներն անցած ձմեռային շրջանում իրականացրել են հրաձգության եւ հրետանային կրակի կառավարման ավելի քան 50 պարապմունք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Բարձրլեռնային Ալագյազ եւ Կամխուդ ուսումնամարզական համալիրներում ռազմաբազայի մի շարք ստորաբաժանումների կողմից ավելի քան 10 մարտավարական  եւ մարտավարաշարային ուսումնավարժանք է իրականացրել:

Կրակային պատրաաստության հմտությունների ամրապնդման համար առաջին անգամ կիրառվել է փոքրիկ հրատանային հրաձգարան: Այդ հատուկ համալիրը  նախատեսված է հրաձգության ուսուցման  ու մարզումների եւ հրետանային կրակի կառավարման համար:

Հրաձգարանում զինծառայողները խմբային եւ անհատական նորմատիվներ են հանձնել տոպոգեոդեզիական, օդերեւութաբանական եւ բալիստիկ պատրաստակամությունից, ինչպես նաեւ  հետախուզության, թիրախների կոորդինատների որոշման  եւ այլ տվյալների փոխանցման վարժանքներ են իրականացրել:  Բոլոր նորմատիվներն իրականցվել են լեռնային տեղանքի պայամներում, ինչը կրակի առանձնահատուկ ճշգրտում է պահանջում: