Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 113 թեկնածու, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակից՝ 21 թեկնածու: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված է 194, իսկ ՀՀԿ-ի ցուցակում՝ 195 անուն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համաձայն ԿԸՀ որոշման` Երեւանի ավագանու անդամներ են ընտրվել.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 17 անդամ,
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 6 անդամ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 42 անդամ:




























