Հայ-թուրքական արձանագրությունների ձախողումը Թուրքիայի մեղքով է եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, հաղորդում է Lragir.am-ը: 

«Հայաստանը 3-4 տարի է` ամեն ինչ անում է, մենք մտածում ենք` սա մեծ հաջողություն էր Հայաստանի համար: Երկու նախագահները խիզախություն ցուցաբերեցին ստորագրությունների հարցում, բայց Թուրքիայի կողմից դա չի վավերացվում, նրանք փորձում են դա կապել Ղարաբաղի հետ»,- ասել է դեսպանը՝ հիշեցնելով, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցում որեւէ նախապայման չպետք է լիներ, սակայն Թուրքիան մտափոխվել է եւ սկսել Ղարաբաղի հացը կապել դրա հետ:

«Հայաստանը շատ լավ իրեն դրսեւորեց, այս երեք տարիների ընթացքում ձեռքը պարզած էր, բայց թուրքերը քայլ չարեցին»,- ընդգծել է Ջոն Հեֆերնը: