Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.15-ին, մարվել՝ 18.25-ին: Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լ տարողությամբ 4 եւ 20 լ տարողությամբ 20 հատ վառելիքի տարրաներ:

Հրդեհի հետեւանքով 41-ամյա Գ. Մոսյանը եւ 17-ամյա Է. Սահակյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետեւ հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն: