Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 11-ին, ժամը 21.00-ին, Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1963 թ. ծնված  Սորդիա Օ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 1998 թ. մայիսի 5-ից ՌԴ Նիժեգորոդի երկրամասի իրավապահների  կողմից  հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով: