Մայիսի 12-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մայիսյան  գյուղի 57-ամյա մի բնակչից  ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Մայիսյան գյուղի աղբանոցի մաքրման աշխատանքների ժամանակ, աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է   թնդանոթի արկի գլխիկ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: