Մայիսի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Էջմիածին-Երեւան ճանապարհի 10-րդ կմ-ին` Փարաքար գյուղում, վրաերթի է ենթարկել 47-ամյա Մաքրուհի Մուսոյանին, որը տեղում մահացել է: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: