Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 13-ին, ժամը 11.30-ին, Ազատամուտ գյուղից բերման է ենթարկվել 34-ամյա Արիս Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 8-ից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:




























