Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 13-ին, ժամը 05.00-ին «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկվել 51-ամյա Գայանե Ա.-ն եւ 51-ամյա Կարո Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք 2005 թ. սեպտեմբերից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):




























