Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 12.01-ին քաղաքացի Գվիդոյանից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում` Արփա-Սեւան ջրատարում, հողի սահքի պատճառով ավոմեքենան հայտնվել է ջրատարում:
Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել Ս. Մկրտչյանին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 35 ՏT 899 համարանիշի ավտոմեքենան:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























