Մայիսի 14-ի առավոտյան Ռուսաստանի քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել երգեյ Ուդալցովի եւ Լեոնիդ Ռազվոզժաեւի մտերիմների տներում:
Քննիչները պնդում են, թե նյութեր են հավաքել, որոնք ապացուցում են զանգվածային անկարգությունների կազմակերպված լինելու փաստը: Բացի կրիչներից, նամակներից եւ փաստաթղթերից` «Սոլիդարնոստ» շարժման ակտիվիստ Ելենա Լեկիաշվիլիի տնից մարիխուանա են գտել, իսկ «Ձախ ճակատի» ակտիվիստ Իգոր Ցեվմենկոյի տանից հրազենի փամփուշտներ են գտել:




























