Մայիսի 14-ի գիշերը ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակցին հավաքագրելու փորձի ժամանակ ձերբակալվել է ԿՀՎ գործակալ Ֆոգլ Ռայան Քրիստոֆերը: Ամերիկացին գաղտնի էր աշխատում, իսկ նրա պաշտոնական պաշտոնը` Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի երրորդ քարտուղար էր:
«Ռոսիա 24» հեռուստաալիքի փոխանցմամբ, լրտեսի մոտ հայտնաբերվել են հատուկ միջոցներ, հավաքագրման ուղեցույցներ, խոշոր գումար: Նրան տեղափոխել են ԱԴԾ ընդունարան եւ հանձնել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը:
Նա ռուսական ծառայությունների աշխատակցին 1 մլն դոլար էր առաջարկում: Այդ տեղեկությունը գտել են հավաքագրման ձեռնարկում, որը հրապարակել է Russia Today-ը:
Ըստ փաստաթղթի, միայն մեկ զրույցի համար նա 100 հազար դոլար էր առաջարկել, իսկ համագործակցելու դեպքում տարեկան 1 մլն դոլար` գումարած բոնուսները:




























