ԱՄՆ պետքարտուղարությունում քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակման հարցը: Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին հայտարարել է այցով Գաբալայում գտնվող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Նրա խոսքով, պետքարտուղարությունում ընթանում է նոր համանախագահի նշանակման գործընթացը: Դեսպանը հստակ օր չի նշել. «Բայց կարող եմ ասել, որ Վաշինգթոնում այժմ այդ հարցը քննարկվում է: Ձեզ հայտնի է, որ Ռոբերտ Բրադկեի լիազորությունների ավարտից հետո այդ պարտականությունները մինչեւ նոր համանախագհի նշանակումը կատարելու է դեսպան Իան Քելլին»: