Թուրքիան մարտահրավեր է նետել Վաշինգտոնին ու Բաղդադին՝ համաձայնելով էներգետիկական ոլորտում համագործակցել Իրաքյան Քրդստանի հետ, գրում է Financial Times-ը:

Թուրք որոշ պաշտոնյաների պնդմամբ՝ Անկարան քրդական տարածաշրջանային կառավարության հետ գաղտնի համաձայնագիր է կնքել, համաձայն որի թուրքական ընկերությունները մասնաբաժին են ստանալու նավթի եւ բնական գազի արդյունահանումից: Քրդստանը Թուրքիային նավթ ու գազ կմատակարարի՝ շրջանցելով Բաղդադին: Պաշտոնական Բաղդադն արդեն հայտարարել է, որ ցանկացած գործողություն կդիտվի որպես Իրաքի ինքնիշխանության խախտում:

Քրդստանի  բնական պաշարներով Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանում հզոր տնտեսական եւ քաղաքական գերտերություն: 

Քրդստանի պաշտոնատար անձինք ողջունում են Թուրքիայի հետ համաձայնագիրը:  «Թուրքիան դեպի աշխարհ մեր պատուհանն է»,- ասել է նրանցից մեկը` մատնանշելով հարեւան Իրանի, Սիրիայի եւ Իրաքի մնացյալների հետ լարված հարաբերությունները: Ըստ նրա` Թուրքիան հզոր ուժ է տարածաշրջանում, եւ նրա հետ գործընկերությունը բարենպաստ կանդրադառնա երկրի վրա:

Վաշինգտոնը  դեմ   թուրք-քրդական համագործակցությանը: Մեկնաբանելով Վաշինգտոնի առարկությունները` Թուրքիայի բարձրաստիճան անձանցից մեկը նշել է, որ  ԱՄՆ-ն բարձրագոչ հայտարարություններ անելու  իրավունք չունի, երբ խոսքը երկրի ազգային շահերի մասին է (Թուրքիայի):