Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած 2 պայթյուններից մեկը նախատեսված էր իրականացնել Անկարայում, սակայն կազմակերպիչները վերջին պահին հրաժարվել էին այդ մտքից։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը, մայիսի 11-ին, Սիրիայի հետ սահմանակից Ռեյհանլում տեղի ունեցած պայթյունների հեղինակներն ավելի վաղ նախատեսել էին պայթյուններից մեկն իրականացնել Անկարայում, սակայն հասկանալով, որ իրենց ոստիկանության հետախուզության վարչությունը հետեւում է, հրաժարվել էին այդ մտքից եւ թիրախ ընտրել Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգը։
Նշվում է, որ պայթյունի կազմակերպիչները 2 ամիս առաջ գնել էին «Ֆորդ տրանզիտ» տիպի 2 մեքենա եւ բեռնել դրանք պայթուցիկ նյութերով։
Հիշեցնենք, որ Ռեյհանլում տեղի ունեցած 2 ուժգին պայթյունների հետեւանքով մահացել է 50 եւ վիրավորվել՝ 100 քաղաքացի։




























