Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանող, անհայտ կորած 18-ամյա Արմեն Մուրադյանը գտնվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երիտասարդը  դուրս է եկել տնից  մայիսի 11-ի առավոտյան եւ մինչ այժմ տեղեկություններ չկան նրա մասին: «Վերջին անգամ նրան տեսել են Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում»,-տարածվել էր սոցիալական ցանցերում:

Ոստիկանությունից հայտնել էին, որ եղբայրը դիմել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, ձեռնարկվում էին համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: