Ադրբեջանի Միլի Մեջլիսն այսօր՝ մայիսի 14-ին, իր լիագումար նիստում հաստատել է Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց համաձայն համացանցում զրպարտության եւ վիրավորանքի տարածումը քրեորեն պատժելի է:

Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն լրատվամիջոցների կողմից զրպարտության տարածումը պատժվում է 100-500 մանաթ (մոտ 127-637 դոլար) տուգանքով կամ 240 ժամ ուղղիչ աշխատանքներով, կամ 6 ամսվա ազատազրկմամբ:

Ծանր կամ հատկապես ծանր հանցագործությունների մեղադրանք պարունակող զրպարտությունը պատժվում է 2 տարի ուղղիչ աշխատանքներով կամ մինչեւ երեք տարվա ազատազրկմամբ: