Սիրիայի կառավարությունը դատապարտել է ահաբեկչությունները թուրքական Ռեյհանլի քաղաքում, որտեղ զոհվել էին քաղաքացիական անձինք, եւ հաստատել է, որ այդ սարսափելի հանցագործությունները հետեւանք են տարածաշրջանում ահաբեկչության տարածման եւ միտված են պառակտում մտցնելու Սիրիայի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ:
Մայիսի 14-ի հայտարարության մեջ նշվում է, թե սիրիական կողմին հասցեագրված մեղադրանքները ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ, քանի որ դա հակասում է Սիրիայի բարոյական եւ քաղաքական արժեքներին եւ նրա միջազգային պարտավորություններին:
«Սիրիայի եւ Թուրքիայի ժողովուրդները վճարում են Էրդողանի կառավարության քաղաքականության համար»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը:




























