Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բացառում է 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հնարավորությունը: Նա կարծում է, թե  «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին այլընտրանք չունի:

Իվանիշվիլին այդկերպ մեկնաբանել է որոշ լրատվամիջոցների տեղեկությունները, թե Ռուսաստանում բնակվող գործարար Լեւան Վասաձեն պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին:

«Լեւան Վասաձեն համակրելի մարդ է եւ ես հարգում եմ նրան… Անհարմար է  խոսել նրա շանսերի մասին: Կարծում եմ` Մարգվելաշվիլին դուրս է մրցակցությունից: Ես չեմ կարող պատկերացնել, որ նախագահական ընտրությունների ժամանակ կարող է երկրորդ փուլ լինել»,- ասել է Իվանիշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: