Ադրբեջանը համարում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պոտենցիալը սպառված չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ հանդես գալով ԵԱՀԿ միշտական խորհրդի նիստում:

Միաժամանակ նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին նոր ուժ տալու անհրաժեշտությունը՝ կոչ անելով առավել զգալի բանակցություններ անցկացնել, ոչ թե «բանակցություններ հանուն բանակցությունների»: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը կոչ է արել ձգձգված հակամարտությունների, այդ թվում Ղարաբաղի խնդրի վերաբերյալ առավել լայն քննարկում իրականացնել:

Այսպիսով՝ Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ամբիոնի մոտ ձեռնպահ է մնացել ռազմատենչ հայտարարություններից: