Ռուսական «Օբորոնսերվիս» ընկերության տնօրենների խորհուրդը պաշտոնանկ է արել ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Խուրսեւիչին, հայտնում են Ռուսաստանի ՊՆ-ից:

Նման որոշում է կայացվել այսօր՝ մայիսի 14-ին, գլխավոր դատախազի քննադատությունից հետո: Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Խուրսեւիչի տեղակալ Սերգեյ Շտիկուլինը:

Հիշեցնենք, որ «Օբորոնսերվիսի» գործով սկանդալի կենտրոնում է հայտնվել  պաշտպանության նախարարության Գույքային հարաբերությունների  վարչության նախկին ղեկավար Եվգենիա Վասիլեւան` «երիտասարդ, տաղանադավոր եւ անկասկած շատ գեղեցիկ  աշխատակցուհին», ինչպես նրան բնորոշում են լրատվամիջոցները: Գործն առավել հրապուրիչ է դառնում այն առումով, որ առավոտյան, երբ քննչական խումբը ժամանել է Վասիլեւայի բնակարան` խուզարկություն կատարելու նպատակով, նրանց առջեւ դուռը բացել է ինքը` Սերդյուկովը, ով տարիներ շարունակ կարողացել է իր գլխավորած վարչությունը հեռու պահել նախարարության գույքի վաճառքի հետ կապված  սկանդալներից: Աշխատակցուհու տան խուզարկության ժամանակ այնտեղ թանկարժեք զարդեր  եւ 3 մլն դոլար գումար է հայտնաբերվել: