«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» կազմակերպությունը ծրագրում է հայց ներկաայցնել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ` քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար: Անձինք սպանվել էին հանցավոր գործունեության մեջ մեղադրվողների ձերբակալման հատուկ գործողության ժամանակ, յոթ տարի առաջ:

Զուրաբ Վազագաշվիլին եւ Ալեքսանդր Խուբուլովը սպանվել էին 2006թ. մայիսին, ոստիկանական գործողության ընթացքում: ՆԳՆ տեղեկություններով, հանցախումբը պատրաստվում էր ավազակային հարձակում իրականացնել Թբիլիսիում: Սահակաշվիլին հայտարարել էր, թե «վազագաշվիլիի ձեռքին երկու ինքնաձիգ կար, եւ նա գնում էր ուրիշներին սպանելու»:

Ասոցիացիայի ներկայացուցիչները պնդում են, թե Սահակաշվիլիի խոսքերը ապացուցված չեն, եւ նա ծանր բարոյական վնաս է հասցրել վազագաշվիլիի ընտանիքին, եւ այդ հիմքով իրենք հայց կներկայացնեն դատարան: