Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 13.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում` Նար-Դոսի փողոցում, այրվում են էլեկտրական լարեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորոնք գյուղի Շինարարներ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.38-ին, մարվել` 13.46-ին: Այրվել է թիվ 0959 արագիլի բույնը եւ էլ. սյուն` 1 գմ: