Մայիսի 14-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում` «Սրբ. Գ.Լուսավորիչ» հիվանդանոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

«Զոլոտոյ Դյուկ» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա 2110» մակնիշի Լ 2983 համարանիշի (վարորդ Հակոբ Այվազյան, ծնվ. 1959 թ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլ. մալուխներ: