Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Բաբայան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջանցքի հատակին հայտնաբերել 69-ամյա Տ. Գոգյանցի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: