Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացումից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող »Փարավոն» համալիրում տրվել է ընթրիք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ ընթրիքին մասնակցել են ինչպես եկեղեցու բացման արարողությանը մասնակցած անձինք, այնպես էլ հարյուրավոր հյուրեր: Իվետա Տոնոյանը նշեց, որ ընթրիքին մասնակցել են Հայաստանի եւ Բելառուսի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ այլք:

Իվետա Տոնոյանը շեշտեց, որ սա դեռ «Փարավոն» համալիրի բացումը չէ, այն տեղի կունենա առաջիկա օրերին: Հարցին, թե կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը համալիրի բացմանը, թե՝ ոչ, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց, որ այդ մասին որեւէ տեղեկատվություն չունի եւ դեռ բացման օրն էլ ճշտված չէ: