«Սահմանադրական կարգի զարգացումը Հայաստանում եւ Ռուսաստանում» թեմայով կոնֆերանսի շրջանակներում Երեւանում գտնվող Մոսկվայի պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է ՀՀ սահմանադրական դատարան։
Հայաստանի ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՍԴ անդամներ Վլ. Հովհաննիսյանը, Վ. Պողոսյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Խաչատրյանը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանը։ Հյուրերից՝ Ս. Ավագյանը, Մ. Սալիկովը, Վ. Նեվինսկին, Գ. Դավթյանը, Ս. Շեվերդյաեւը։
Հյուրերը ծանոթացել են սահմանադրական դատարանի գործունեությանը։
Զրույցն ընթացել է երկու երկրներում սահմանադրական արդարադատության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։




























