Հայաստանի խորհրդարանականները, ընդունելով «Միջազգային պայմանագրերի» մասին օրենքում արված փոփոխությունները, հակվել են արձանագրությունների «ռազմավարությունից հրաժարվելուն»,- գրում է «British Telegraph»-ը։

Համաձայն թերթի՝ սա թույլ կտա Նախագահ Սերժ Սարգսյանին՝ կանգնեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը եւ հրաժարվել ավելի վաղ ստորագրված միջազգային պայմանագրերից։

«Այդ ուղղումների անհրաժեշտությունը ակնհայտ կերպով բխում է փաստաթղթերի վավերացման գործընթացի ներկա իրավիճակից»,- Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերն է մեջբերում թերթը։

Աղբյուրն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Հայաստանի կողմից ձեռնարկված նմանօրինակ քայլը թուրքական խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացման սառեցման հետեւանք է։

Թերթը նշում է, որ փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու փորձերում Հայաստանը եւ Թուրքիան փոխադարձ մեղադրանքներ են առաջ քաշել։