Բաքվի Նասիմինի շրջանային դատարանը մայիսի 15-ին եւս երեք ամսով երկարացրել է (REAL) ընդդիմադիր շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի կալանքը, Մամեդովը մեղադրվում է Իսմայիլիում հունվարի 23-24ին անկարգություններ հրահրելու մեջ: Փաստաբան Ջավադ Ջավադլին Turan-ին հայտնել է, թե ի նշան բողոքի ընդդեմ ապօրինի որոշման, Մամեդովը հրաժարվել է ոտքի կանգնել դատարանի գալու ժամանակ:
Քննությունը պատճառաբանել է, թե հարկավոր է հարցաքննել լրացուցիչ վկաների: Սակայն Մամեդովը հայտարարել է, թե կալանքի իրական պատճառը իրեն քաղաքական կյանքից հեռու պահելն է:
Մամեդովը ձերբակալվել էր փետրվարի 4-ին երկու ամսով, ապա կալանքը երկարաձգել էին:


























