Փողոցն անցնող երիտասարդ եղնիկը, պատահաբար կոտրել է ուղեւորատար ավտոբուսի դիմապակին եւ մխրճվել ավտոբուսի սրահ: Վարորդը շատ հանգիստ շարունակել է երթեւեկությունը եւ շոկի մեջ հայտնված կենդանուն հասցրել մինչեւ մյուս կանգառ:
Եղնիկը վախեցած ցատկոտել է ավտոբուսի սրահում եւ փորձել դուրս պրծնել ապակու վրա առաջացած անցքից: Իսկ ահա, վարորդը հանդարտ պահվածքով շարունակել է վարել մեքենան: Հասնելով հաջորդ կանգառ, նա բացել է դռները՝ թույլ տալով խեղճ կենդանուն փողոց դուրս գալ: Եղնիկը, որը, բարեբախտաբար, վնասվածքներ չի ստացել, շտապ լքել է ավտոբուսը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Միջադեպը ֆիքսել է վարորդի սրահում տեղադրված անվտանգության համակարգի տեսախցիկը: Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:




























