ԱՄՆ-ում արգելվել են մի շարք ապրանքներ, որոնց թվում են ֆուգու ձուկը, աբսենտ ըմպելիքը եւ նույնիսկ «Kinder Surprise» ձվիկը, հայտնում է Telegraph-ը:

Ցանկացած միս կամ մսից պատրաստված մթերք, որն արտադրվում է ԱՄՆ-ի սահմանններից դուրս, ամերիկացիներին արգելվում է ուտել: Հատկանշական է, որ արգելված մթերքների շարքում հայտնվել են ձիու եւ մարդու միսը:

Երեխաների սիրելի քաղցրավենիք, շոկոլադե «Kinder Surprise» ձվիկը նույնպես հայտնվել է արգելքի տակ: Դրա պատճառը ոչ թե շոկոլադի բաղադրությունն է, այլ խաղալիքների փոքրիկ մասնիկները, որոնք ընկնելով  շնչառական ուղիներ, կարող են խեղդամահություն առաջացնել:

Արգելվածների ցանկում է հայտնվել նաեւ աբսենտը: Այդ ըմպելիքի բաղադրության մեջ առկա օշինդրը, ամերիկյան գիտնականնների կարծիքով, կարող է առողջության համար լուրջ խնդիրներ առաջացնել:

Ֆուգու ձկան սիրահարներին չի  հաջողվի ճաշակել իրենց սիրելի ուտեստը ԱՄՆ-ում: Ինչպես հայտնի է, թունավոր ձկան սխալ պատրաստման դեպքում, հնարավոր չէ խուսափել մահից: