Իրանական Mahan Air ավիաընկերությանը պատկանող մարդատար ինքաթիռը նախօրեին արտակարգ վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում այն բանից հետո, երբ շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել: Թեհրան-Մաշախար չվերթի ինքնաթիռում հրդեհը բռնկվել է թռիչքից անմիջապես հետո:

Ի դեպ, իրանական իշխանությունները չեն հայտնում ոչ ինքնաթիռի մակնիշը, ինչպես նաեւ թե քանի մարդ է գտվել օդանավում: Վիրավորների մասին նույնպես չի հայտարարվում:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր էր ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել ՝ին 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել էին: Ուղեւորների թվում եղել էին տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: Իսկ հուլիսի 25-ին վթարի էր ենթարկվել իրանական «Արիա Էյր» ավիաընկերությանը պատկանող «Ил-62М» օդանավը Մեշխեդ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս: 17 մարդ մահացել էր, 21-ը՝ վիրավորվել: