Փարիզում տարեց մի մարդ ինքնասպան է եղել մանկապարտեզի շենքում` երեխաների աչքի առաջ: Ողբերգության մասին հայտնել են Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահ մարմինները: Ոստիկանության տվյալներով՝ 60-ի մոտ տղամարդը մտել է մայրաքաղաքի 7-րդ շրջանի Կլեր փողոցի վրա գտնվող մասնավոր կաթոլիկ մանկապարտեզի դահլիճ, որտեղ այդ պահին եղել է շուրջ 10 երեխա եւ մեկ մեծահասակ, հանել է ատրճանակը եւ կրակել ինքն իրեն:
Նախնական տվյալների համաձայն, տղամարդն անարգել ներխուժել է հաստատություն, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով AFP-ին:
Երեխաների հետ աշխատում են մասնագետներ եւ հոգեբաններ: Տղամարդու ինքնությունը եւ ինքնասպանության շարժառիթները, որոնք դրդել են նրան այդ քայլին, պարզվում են:




























