ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը չհայտարարված այցով ժամանել է Իսրայել եւ հանդիպել է պաշտպանության նախարար Մոշէ Յաալոոնի հետ:

Իսրայելական հեռուստատեսության տվյալներով, կողմերը տեղեկատվություն են փոխանակել Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ: Իսրայելի նախարարը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը` հետայսու եւս թույլ չտալ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորմանը զենք ուղարկել: Պաշտոնապես Բրենանի այցը Իսրայել չի մեկնաբանվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԿՀՎ տնօրենի այցը տեղի է ունեցել վարչապետ Նեթանյահուի հայտարարությունից երկու օր անց, վերջինս Պուտինի հետ զրույցում նշել էր, թե Իսրայելը մտահոգված է սիրիական ՀՕՊ-ը ռուսական C-300 համալիրներով ամրացնելու հնարավորություներից: