FEMEN շարժման ակտիվիստուհիները բողոքի ակցիա են անցկացրել Բեռլինում Բարբի տան՝ Barbie Dream House (Բարբի. երազանքի տնակ) դիմաց: Մերկ աղջիկներն այրել են խաչին գամված պլաստմասե տիկնիկին:

Ակտիվիստուհիներն իրենց մերկ մարմինների վրա անգլերենով գրել են. «Պլաստիկե կյանքը ֆանտաստիկա չէ»

«Այսօր մեր ակտիվիստուհի Կլարան այրել է Բարբի-կուռքը, որը ստեղծել են արեւմտյան գաղափարախոսները, որպեսզի սեւացնեն կանանց կենսական դերը եւ բարուրից սկսած կարծրատիպեր ստեղծեն կանացի գեղեցկության եւ վարվեցողության մոդելի մասին: Այս ակցիայով մենք կոչ ենք արել ոչնչացնել ցանկացած արհեստականորեն պարտադրված կուռք, որ ոլորտում էլ լինի»,- Life News-ին պարզաբանել է Գերմանիայում շարժման ներկայացուցիչ Ալեքսանդրա Շեւչենկոն:

Barbie Dream House-ի շենքը, որը բացվել է նախօրեին՝ Բեռլինում, տիկնիկի տան մի քանի անգամ մեծացրած կրկնօրինակն է: