Կրետե կղզում ռուս տղայի վրա հարձակված հոլանդացի 20-ամյա անիմատոր Սիրինո Շրայվերի մայրը հունական լրատվամիջոցներին հայտնել է, որ որդին վաղուց աուտիզմով է տառապում: Հանցագործի մտերիմները գիտեին նրա շեղումների մասին, սակայն չեն ենթադրել, որ Սիրինոն ընդունակ է դաժան արարքի, գրում է, Life News-ը:

Երիտասարդի հոգեկան շեղումների մասին հայտնի էր դարձել մայիսի 16-ին: Իրավապահներին զարմացրել էր հանցագործի արտասովոր պահվածքը: Սիրինո Շրայվերը ցուցմունքից անմիջապես հետո խնդրել էր իրեն կերակրել, հետո պահանջել էր իրեն աշխատավարձ տալ աշխատանքային օրվա համար:

Հիշեցնենք, մայիսի16-ին հինգաստղանի հյուրանոցի 20-ամյա աշխատակցին մահափորձի, ապօրինի զենք կրելու եւ կողոպուտի մեղադրանքներ էին ներկայացրել:

Անիմատորը դանակի 20 հարված էր հասցրել Մոսկվայից ծնողների հետ հանգստանալու մեկնած 11-ամյա Նիկիտա Օ.-ին: Շրայվերը գողացել էր տղայի պլանշետն ու բջջային հեռախոսը: Տղայի վիճակը կայուն ծանր է: