Եվրոպան կարող է շարունակել իր գոյությունը առանց Միացյալ Թագավորության, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեք ժամ տեւած մամուլի ասուլիսում: Այդ մասին գրում է Telegraph պարբերականը:
«Ֆրանսիան, Գերմանիան եւ 4 այլ երկրներ արդեն Եվրոպական տնտեսական ընկերակցության անդամ էին, երբ 1973թ. նրանց միացավ Բրիտանիան»,- ասել է Օլանդը` պատասխանելով լրագրողի`ԵՄ-ն լքելու Բրիտանիայի մտադրության մասին հարցին:
Ըստ Օլանդի, ինտեգրացիոն գործընթացների խորացումը գերակա խնդիր է եվրոպական երկրների համար, եւ հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան չի լքի Եվրոպական միությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը մայիսի 14-ին օրինագիծ է ներկայացրել երկիրը Եվրամիությունից հանելու հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ: Թեեւ անջատողական հայտարարություններին, Ընդ որում, Քեմերոնը բազմիցս հայտարարել է, թե շահագրգռված է ԵՄ-ի հիմնովին վերակազմավորվելու հարցում՝ այն ավելի բաց եւ ճկուն դարձնելու նպատակով: Պահպանողականները ցանկանում են ԵՄ-ն լքելու հանրաքվեն անցկացնել 2017թ.:




























