ԱՄՆ-ում ձերբակալել են ուզբեկի ահաբեկչության մեղադրանքով: 30-ամյա ուզբեկ Ֆազլիդդին Կուրբանովը ձերբակալվել է Այդահո նահանգում` պայթուցիկ սարքերի ապօրինի պահման մեղադրանքով: Նրան նաեւ մեղադրում են հանցավոր դավադրության մեջ` ահաբեկչական կազմակերպության աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Կուրբանովը ձերբակալվել է Բոյսե քաղաքում դեռ մայիսի 15-ին: Հետաքննությունների դաշնային բյուրոն հատուկ հետաքննություն է իրականացրել, որի արդյունքում էլ նրան մեղադրանք է առաջադրվել: Այդահոյում Կուրբանովին մեղադրում են պայթուցիկ սարքեր պահելու եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Արդարադատության նախարարության տվյալներով, նա մտադիր էր աջակցել «Ուզբեկստանի իսլամական շարժում» կազմակերպությանը: Ծայրահեղական այդ խմբավորումը ստեղծվել է 1996թ., եւ շաը երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը` այն ահաբեկչական է որակել: Իսկ Յուտա նահանգում նրան առաջադրվել է պայթուցիկ սարքերի եւ զանգվածային խոցման զենքի պատրաստման տեղեկություններ տարածելու մեջ: Առայժմ հայտնի չէ նրա քաղաքացիությունը, սակայն նշվում է, որ նա ԱՄՆ-ում ապրում էր օրինական հիմունքներով:




























