«Ոսկու գինը շարունակում է նվազել Ջորջ Սորոսի` թանկարժեք մետաղների վրա ներդրումների նվազման ֆոնին»,- գրում է  The Washington Post-ը:

Ոսկու գների անկումը շարունակվում է վեց առեւտրային նստաշրջան անընդմեջ եւ կազմում արդեն 5,9%: Ոսկու առաքման ֆյուչերսային պայմանագրերի գները հունիսին կրճատվել են 0,7%-ով կամ  9.3 դոլարով եւ կազմել են 1386.9 դոլար՝ տրոյական ունցիայի դիմաց:

Ոսկու գնի անկման նոր փուլը  պայմանավորված է նրանով, որ  Ջորջ Սորոսի կողմից ղեկավարվող Soros Fund Management ներդրումային հիմնադրամը 12%-ով կրճատել է ներդրումները SPDR Gold Trust ոսկու ամենամեծ հիմնադրամում:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ մոտ ապագայում կշարունակվի ոսկու գնի անկումը եւ կհասնի 1000 դոլարի՝ տրոյական ունցիայի դիմաց: