«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 17-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417.24 դրամ: Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չէին ունեցել, իսկ մայիսի 14-ի համեմատ դոլարը թանկացել է 0.18%-ով կամ 0.74 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 4.4 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերի մեծ մասը դոլարի առքի փոխարժեք է սահմանել 416 դրամը, վաճառքինը` 418 կամ 418.5 դրամը:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ: Դրան նպաստել է Սան-Ֆրանցիսկոյի ֆեդերալ ռեզերվային համակարգի նախագահ Ջոն Վիլյամսի այն հայտարարությունը, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համաիկարգը արդեն ամռանը կարող է կրճատել դրամավարկային քաղաքականության մեղմացումը եւ այս տարվա վերջում ավարտել պարտատոմսերի գնումները: Եվրոն սակարկվում է 1.2850 դոլարի մակարդակին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.3931 ռուբլի: Դոլարը մի փոքր թուլացել է ռուբլու նկատմամբ:




























