Մայիսի 17-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան–Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան–Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «Հունդայի» մակնիշի 33 OP 387 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 20 մետր) եւ շրջվել։
Պատահարի հետեւանքով վարորդ` 42-ամյա Կարեն Գ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւոր` 33-ամյա Արթուր Վ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ կատարել հովացման աշխատանքներ:




























