Իսրայելցի մասնագետները անտեսանելի կրծկալներ են ստեղծել։ Ներկայացվել է իր տեսակի մեջ եզակի վիրահատության տեխնոլոգիա, որի շնորհիվ կարելի է իդեալական կուրծք ունենալ։

Նոր գյուտն իրենից հատուկ նյութից պատրաստված սիլիկոնե թասիկներ եւ պահող ուսագոտիներ է ներկայացնում։ Դրա կիրառությունը շատ հեշտ է. սիլիկոնե շերտերը տեղավորվում են կրծքի տակ, իսկ ուսագոտիները ամրացվում են թեւատակին։ Սիլիկոնե նյութը ոչնչով չի տարբերվում նրանից, որն օգտագործվում է կրծքի պլաստիկ վիրահատությունների ժամանակ։ Վիրահատության տեւողությունն ընդամենը 40 րոպե է։ Անտեսանելի կրծկալը ներդրվում է տեղական անզգայացմամբ։

Նշենք, որ հետվիրահատական շրջանը երեք օր է, այն դեպքում, երբ պլաստիկ վիրահատությունից հետո վերկանգնողական շրջանը կարող է մի քանի ամիս տեւել։ Անտեսանելի կրծկալի հեղինակներն այն Cup&Up են անվանել։ Կրծկալն առաջին անգամ փորձել է Բելգիայի մի բնակչուհի, որին ստացված արդյունքները շատ են ուրախացրել։