Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի անդամների հետ՝ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանի գլխավորությամբ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչությունում, հանդիպման ժամանակ ի մի է բերվել ոստիկանության օպերատիվ ծառայության գործունեությունը 2009 թվականի առաջին կիսամյակում։
Նախագահը բավարար գնահատական է տվել կատարված աշխատանքին՝ հատուկ ընդգծելով բոլոր տեսակի հանցագործությունների նվազման փաստը։ Բակո Սահակյանը անդրադարձել է նաեւ ոստիկանության համակարգ երիտասարդ կադրերի ներգրավման հարցին, ոստիկանության նյութատեխնիկական բազայի բարելավմանն առնչվող կոնկրետ հանձնարարություններ է տվել։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԼՂՀ Ազգային անվտանգության քարտուղար Մարատ Մուսաելյանը։



























