Արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 13-18 ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 104.2 մլն ԱՄՆ դոլար եւ  վաճառվել 116.9 մլն ԱՄՆ դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Ըստ նույն աղբյուրի՝ մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ (համարժեք է մոտ 65 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 30.3 մլն ԱՄՆ դոլար: 

Ըստ NEWS.am-ի աղբյուրների՝ բանկերը վերջին շաբաթներում հաճախորդներին առաջարկում են վարկերը վերցնել դոլարով՝ առավել հաճախ մերժելով դրամային վարկերը: Դա հավանաբար պայմանավորված է գնաճի եւ փոխարժեքի շուրջ ստեղծված անորոշություններով: