Այսօր` փետրվարի 26-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման երթ են կազմակերպել Երեւանի կենտրոնում: Նրանք անցորդներին են բաժանել առաջիկա հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ եւ ՀԱԿ-ի տեղեկատվական թերթոնը, որ պետք է տպագրվի պարբերաբար:

Երթը, ինչպես միշտ, սկսվել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի մոտից, ընթացել Աբովյան, Մաշտոց փողոցներով և ավարտվել նորից ՀԱԿ-ի գրասենյակի մոտ: Երթի մասնակիցները վանկարկել են" Պայքար, պայքար մինչեւ վերջ", «Նիկոլ, Նիկոլ», «Ազատ անկախ Հայաստան» եւ այլ կարգախոսներ:

Ի տարբերություն նախորդ երթի, երբ ոստիկանները հարձակվել էին երիտասարդների վրա եւ բռնություն կատարել, որի արդյունքում երիտասարդներից մեկը հայտնվել էր հիվանդանոցում, այս անգամ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: Երթը ուղեկցել են ընդամենը 3 ոստիկաններ, ինչպես նաեւ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: